ԼԼիլիթ Ասատրյան

Արման Խոջոյանը ձկնաբուծության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է խնդիրները

Արման Խոջոյանը ձկնաբուծության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 1-ին հանդիպել է ձկնաբուծության ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով: Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 8 մարդ and մարդիկ նստած են նկարն է
 
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ձկնաբուծական տնտեսություններում արտադրական կարողությունների զարգացմանը, ջրային պաշարների խնայողաբար օգտագործմանն ու ջրօգտագործման առավել արդյունավետ համակարգերի կիրառմանը վերաբերող հարցեր։

 

Անդրադարձ է կատարվել նաև արտաքին շուկայում տեղական ձկնաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացմանն ու արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը»,- նշված է գրառման մեջ։
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում