ՎՎարդուհի Հարությունյան

Կշարունակենք շփումները «3+3» ձևաչափում. Լավրով

Կշարունակենք շփումները «3+3» ձևաչափում. Լավրով

Որպեսզի Հարավային Կովկասում գերիշխի կառուցողական ձգտումը դեպի արարում, Ռուսաստանն առաջ է տանում տարածաշրջանային «3+3» ձևաչափը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

Նա հիշեցրել է, որ ձևաչափը ներառում է հարավկովկասյան երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը և նրանց երեք մեծ հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։

«Տեղի է ունեցել առաջին շփումը: Կշարունակենք դա»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում