ԼԼիլիթ Ասատրյան

Գրիգոր Մինասյանը Ճապոնիայի դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումները

Գրիգոր Մինասյանը Ճապոնիայի դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: 

Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են and մարդիկ կանգնած են նկարն է

Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես անդրադարձել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Պրոբացիայի ծառայության, Արբիտրաժի, թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքներին: Ներկայացվել է նաև Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, որի իրականացումը վերապահված է Արդարադատության նախարարությանը:

Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է

Բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է արդիականացնել երկրում ռազմավարական պլանավորման, հանրությանը ծառայությունների մատուցման, քաղաքացիական ծառայության համակարգերն ու ամրապնդել ինստիտուտները:

Նախարարը կարևորել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և բանտարկյալների հետ վարվեցողության Ասիայի և Հեռավոր Արևելքի ինստիտուտի աջակցությամբ իրականացվող վերապատրաստման ծրագրերը, այդ թվում՝ կոռուպցիայի կանխարգելման թեմայով:

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին շնորհավորել է Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Դեսպանը կարևորել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ընդգծել, որ դրանք կնպաստեն ժողովրդավարության զարգացմանը:

Գրիգոր Մինասյանը կարևորել է նախարարության և Ճապոնիայի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությունն ու հույս հայտնել, որ այն շարունակական կլինի։

Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության հետագա ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում