ՄՄարիամ Մխիթարյան

Անկարան պատրաստ է շարունակելու հատուկ գործողությունները Սիրիայում և Իրաքում. Հուլուսի Աքար

Անկարան պատրաստ է շարունակելու հատուկ գործողությունները Սիրիայում և Իրաքում. Հուլուսի Աքար

Անկարան կշարունակի հակաահաբեկչական անդրսահմանային գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է Anadolu գործակալությունը։

«Թուրքիայի սահմանների մոտ հակաահաբեկչական գործողությունները կշարունակվեն մինչև վերջին զինյալի ոչնչացումը։ Դա վերաբերում է ինչպես Հյուսիսային Իրաքին, այնպես էլ Սիրիային»,- ասել է նախարարը:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զգուշացրել էր Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, որ ԱՄՆ-ը դեմ է Սիրիայում Անկարայի նոր ռազմական գործողությանը և այն անընդունելի է համարում։

Մինչ այդ էլ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին կոչ էր արել դադարեցնել Սիրիայում ահաբեկիչներին աջակցելը։ Չավուշօղլուն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները փորձում է խանգարել Անկարային անդրսահմանային ռազմական գործողություն իրականացնել Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության  ուժերի դեմ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում