ԼԼիլիթ Ասատրյան

Դեսպան Սմբատյանը Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը

Դեսպան Սմբատյանը Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը

Փետրվարի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Թեյմուրազ Ջանջալիայի հետ։ Այդ մասին ասված է Վրաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

 

«Հանդիպմանը կողմերը մտքեր փոխանակեցին Եվրոպական միության հետ Հայաստանի և Վրաստանի համագործակցության, ինչպես Արևելյան գործընկերության ձևաչափում Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության վերաբերյալ։

 

ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները»,- նշված է գրառման մեջ։

 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում