ՄՄարիամ Մխիթարյան

Սաակաշվիլուն վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա. կլինիկայի տնօրեն

Սաակաշվիլուն վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա. կլինիկայի տնօրեն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա, կարծում է կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխեիձեն, որտեղ բուժում է ստանում քաղաքական գործիչը։

«Ոչինչ չի փոխվել, հիվանդը հանգիստ է, նրան ստուգել են տարբեր մասնագետներ, նա վերակենդանացման բաժանմունքի հիվանդ չէ»,- «Մտավարի արխի» հեռուստաընկերության եթերում ասել է Չխեիձեն:

Նախօրեին Սաակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները և նրա ընտանիքի անդամները հայտարարել էին, որ քաղաքական գործչին անհրաժեշտ է տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, և արդեն կատարվում են համապատասխան նախապատրաստական ​​աշխատանքներ։

Սաակաշվիլու ընտանիքի անդամներն ամեն օր հայտնում են քաղաքական գործչի ծանր վիճակի մասին։ Ավելի վաղ անկախ բժիշկները հայտնել էին, որ Սաակաշվիլին թունավորվել է ծանր մետաղներով։ Թբիլիսիի քաղաքային դատարանը քննում է նախկին նախագահի ազատազրկման ժամկետի հնարավոր հետաձգման գործը՝ արտերկրի կլինիկայում նրա բուժման նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում