ԼԼիլիթ Ասատրյան

Վահե Հովհաննիսյանը կարևորել է Հայաստանի և Նիդերլանդների հանրային ֆինանսների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը

Վահե Հովհաննիսյանը կարևորել է Հայաստանի և Նիդերլանդների հանրային ֆինանսների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին: Այդ մասին ասված է Ֆինանսների նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 3 մարդ, մորուք, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

«Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, առանձնահատուկ ընդգծել է Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարությունների միջև երկարամյա համագործակցությունը, հատկապես՝ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը:

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են, կոստյում and ներսում նկարն է
 
Դեսպան պարոն Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ՀՀ ֆինանսների նախարարին և շնորհավորել նրան այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ և բարձր են գնահատել համագործակցային աշխատանքն ու պատրաստակամություն հայտնել խորացնել այն»,- նշված է գրառման մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում