ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան դեմ է ռազմանավերի մուտքին Սև ծով

Թուրքիան դեմ է ռազմանավերի մուտքին Սև ծով

Անկարան դեմ է Սև ծով ռազմանավերի մուտքին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է Anadolu գործակալությունը։

Արտգործնախարարի խոսքով՝ թուրքական կողմը դեմ է նաև տարածաշրջանում ռազմական հակամարտությունների սրմանը և աջակցում է կողմերի միջև շփումների հաստատմանը։ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Անկարան գերազանց հարաբերություններ ունի Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ, ինչի պատճառով էլ չի աջակցել պատժամիջոցների սահմանմանը։

«Մենք մերժում ենք պատերազմը՝ խստորեն պահպանելով Մոնտրյոյի կոնվենցիայի պահանջները։ Մենք նույնիսկ ավելի հեռուն գնացինք՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկխոսության կոչ անելով Մոսկվային»,- ասել է Չավուշօղլուն և ընդգծել է, որ «Անկարան դեմ է տարածաշրջանում պատերազմների սրման, ինչպես նաև նոր ռազմանավերի մուտքին Սև ծով»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում