ՎՎարդուհի Հարությունյան

Ֆրանսիան Կիևին կփոխանցի ևս 12 Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ. ԶՈՒ նախարար

Ֆրանսիան Կիևին կփոխանցի ևս 12 Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ. ԶՈՒ նախարար

Ֆրանսիան մտադիր է Կիևին փոխանցել լրացուցիչ 12 Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ, ինչպես նաև մինչև այս տարվա ամառվա սկիզբը մարզել մինչև 2 հազար ուկրաինացի զինվորականների։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Նախարար Ռեզնիկովի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցների արդյունքում ես կարող եմ հայտնել, որ մենք կարող ենք լրացուցիչ 12 Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ մատակարարել Ուկրաինային»,- ասել է ֆրանսիացի նախարարը։

Նա չի հստակեցրել մատակարարման ժամկետները՝ նշելով, որ դրանց արժեքը կվճարվի Ֆրանսիայի կողմից Կիևին 200 մլն եվրոյի չափով ռազմական օգնության հիմնադրամի հաշվին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում