ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքիան կոչ է արել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը չկապել F-16-ների խնդրի հետ. Քալըն

Թուրքիան կոչ է արել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը չկապել F-16-ների խնդրի հետ. Քալըն

Թուրքիան կոչ է անում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը չկապել Անկարայի կողմից ամերիկյան F-16-ների գնման գործընթացի հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը: Նրա խոսքով՝ նման հարց կարող է բարձրացվել Կոնգրեսում:

«Լավ կլինի՝ նրանք F-16-երի թեման չկապեն ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացի հետ։ Թուրքիան այս առումով չի նահանջի, դրանք տարբեր գործընթացներ են, որոնք իրարից անկախ են»,- ասել է պաշտոնյան:

Ըստ Քալընի՝ միևնույն ժամանակ, եթե F-35-ի վերաբերյալ Հունաստանի հայտը հավանության արժանանա, դա ՆԱՏՕ-ի ներսում կողմնակալության դրսևորում կլինի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում