ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ը Կիևին F-16 կործանիչներ չի տրամադրի. Բայդեն

ԱՄՆ-ը Կիևին F-16 կործանիչներ չի տրամադրի. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային F-16 կործանիչներ չի տրամադրի՝ հայտնում է Ռոյթերսը:

Անցյալ շաբաթ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել էր, որ մարտական տանկերի մատակարարումից հետո Կիևն առաջ է քաշելու արևմտյան չորրորդ սերնդի կործանիչների, այդ թվում՝ ամերիկյան F-16-երի մատակարարման հարցը:

Բայդենը նաև տեղեկացրել է Լեհաստան այցելելու մտադրության մասին, սակայն հստակ ժամկետներ չի նշել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում