ՎՎարդուհի Հարությունյան

Շիֆը դատապարտել է Բևեռլի Հիլզում հայերի դեմ ցեղասպանություն քարոզող պաստառների տարածումը

Շիֆը դատապարտել է Բևեռլի Հիլզում հայերի դեմ ցեղասպանություն քարոզող պաստառների տարածումը

Ցնցված եմ՝ տեսնելով հայերի դեմ ցեղասպանություն քարոզող պաստառներ՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Մենք բոլորս պետք է վճռականորեն դատապարտենք այս մոլեռանդությունը: Հայաստանն ու Արցախը կանգնած են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի առաջ։ Համայնքին աջակցություն է պետք, ոչ թե ատելություն»,- նշել է Շիֆը:

Ավելի վաղ՝ հունվարի 29-ին, Լոս Անջելեսում Արցախի շարունակական շրջափակման դեմ ակցիայի ժամանակ Բևեռլի Հիլզում լապտերների սյուների վրա փակցված են եղել ռասիստական թռուցիկներ, որոնց վրա գրված է եղել. «Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը և Իսրայելը չորս եղբայրն են, որոնք քարտեզից կջնջեն Հայաստանը»:

Los Angeles Magazine-ի փոխանցմամբ՝ Բևերլի Հիլզի գործող քաղաքապետ Լիլի Բոսեն, որը Հոլոքոստը վերապրած հրեաների զավակ է, դատապարտել հայերի դեմ ուղղված այլատյացության թռուցիկները և ոստիկանության քաղաքային վարչությունից պահանջել հայտնաբերել մեղավորներին:

Ոստիկանությունից էլ հայտնել են, որ տեղյակ են տարածված հակահայկական թռուցիկների մասին և հետաքննում են դեպքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում