ՄՄարիամ Մխիթարյան

Փեշավարում մզկիթի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3 տասնյակի

Փեշավարում մզկիթի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3 տասնյակի

Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունից, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 28 մարդ, վիրավորների թիվը հասել է 150-ի: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ հարձակումն իրականացրել է ինքնասպան ահաբեկիչը։ Տեղի ոստիկանության խոսնակը Reuters-ին ասել է, որ ահաբեկչությունը կատարվել է կեսօրյա աղոթքի ժամանակ, և մզկիթում մոտ 260 մարդ է եղել: Նրա խոսքով՝ շենքի մի մասը փլուզվել է, և փլատակների տակ դեռ մարդիկ կան:

Առայժ որևէ կազմակերպություն չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում