ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանը որոշել է ցնցել Շվեդիային՝ ընդունելով ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ որոշում

Էրդողանը որոշել է ցնցել Շվեդիային՝ ընդունելով ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ որոշում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կարող է Շվեդիայից առանձին դիտարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը։ Էրդողանի համոզմամբ` այդ որոշումը կցնցի Շվեդիային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ Թուրքիայի նախագահն իր այդ քայլը հնարավոր է համարել այն դեպքում, եթե  Ֆինլանդիան չանի նույն սխալը, ինչ՝ Շվեդիան: Սա վերաբերում է և՛ Ղուրանն այրելու հետ կապված միջադեպին, և՛ ահաբեկիչներին Թուրքիային արտահանձնելուց Շվեդիայի հրաժարվելուն: Անկարան Ստոկհոլմին է ներկայացրել 120 հոգու ցուցակ և հայտարարել, որ առանց նրանց արտահանձնման Թուրքիան հազիվ թե համաձայնի այդ երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

Անցած շաբաթ էլ Ֆինլանդիայի արտգործնախարարն առաջարկել է կարճ դադար Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին միանալու դիմումի վերաբերյալ Ֆինլանդիայի և Շվեդիայի բանակցություններում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում