ԼԼիլիթ Ասատրյան

Իրանի ՊՆ-ն մեկնաբանել է Սպահանում ԱԹՍ-ների հարձակումը

Իրանի ՊՆ-ն մեկնաբանել է Սպահանում ԱԹՍ-ների հարձակումը

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարությունը կիրակի օրը հաղորդել է Սպահան քաղաքում գերատեսչության արտադրական օբյեկտներից մեկի վրա անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակման մասին։

«2023 թվականի հունվարի 28-ի երեկոյան՝ ժամը 23:30-ի սահմաններում, մինի անօդաչու թռչող սարքերի միջոցով անհաջող հարձակում է իրականացվել պաշտպանության նախարարության կենտրոններից մեկի վրա»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում:

Նշվում է, որ սարքերից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգով, ևս երկուսը հաջողվել է չեզոքացնել:

Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության արտադրական համալիրներից մեկի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել է արտադրամասի տանիքը, ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ հարձակումը մարդկային զոհերի և տեխնիկայի խափանման չի հանգեցրել։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում