Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ժամկետային զինծառայողների մկրտության արարողակարգ իրականացվեց

Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ժամկետային զինծառայողների մկրտության արարողակարգ իրականացվեց

Զինված ուժերի հոգևոր փոխառաջնորդ Տեր Մովսե Աբեղա Սարգսյանն ու 5-րդ բանակային կորպուսի հոգևոր սպասավոր Տեր Ենովք քահանա Եսայանը ժամկետային զինծառայողների մկրտության արարողակարգ իրականացրեցին մայրաքաղաքի սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Ինչպես նշում է զորամասի հոգևոր սպասավորը, զինվորները երկար մտորումներից հետո են որոշել դառնալ հայ առաքելական եկեղեցու ընտանիքի անդամ: Ինչպես նշում է հոգևոր սպասավորը, կնքահայրերը հենց տղաների ծառայակից ընկերներն են ու նույնիսկ հրամանատարները: 

Տղաները պատմում են, որ մկրտությունը մեծ նշանակություն ունի նրանց համար: Այն նպաստում է միջանձնային փոխհարաբերությունների, հետևաբար նաև առողջ մթնոլորտի ձևավորմանը: Ինչպես նշում են հրամանատարները, ծառայության հիմքում այսօր հոգևոր դաստիրակությունն է, որը տղաների մեջ զարգացնում է հայրենասիրություն ու նվիրումը հայրենիքին և ժողովրդին: 

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում