ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն հավանական է համարել Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարելու հնարավորությունը

ԱՄՆ-ն հավանական է համարել Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարելու հնարավորությունը

Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավանական է համարել Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարելու հնարավորությունը, գրում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի պատրաստվում հրաժարվել որևէ զենքի մատակարարման քննարկումից։ Միաժամանակ նա չի հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթներ հատկացնելու մասին։

Սինգհը նշել է, որ այդ կործանիչները «բարդ համակարգ» են, որոնք պահանջում են հատուկ ուսուցում։

Ավելի վաղ Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը հնարավոր էր համարել, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն կորոշեն Կիևին կործանիչներ մատակարարելու հարցը, սակայն, ըստ նրա, դա չի ազդի ռազմական գործողությունների ընթացքի վրա, քանի որ «Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի օդային տարածքը»։ «Մեր տեխնիկան գերազանցում է նրանց, Ուկրաինայի տարածքն էլ վերահսկվում է «օդ-օդ» հրթիռներով»,- վստահ հայտարարել է դիվանագետը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում