ՄՄարիամ Մխիթարյան

Չավուշօղլուն զանգահարել է Ջեյհուն Բայրամովին և դատապարտել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը

Չավուշօղլուն զանգահարել է Ջեյհուն Բայրամովին և դատապարտել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը

Տեղի է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Զրույցի ընթացքում Չավուշօղլուն խստորեն դատապարտել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա նենգ ահաբեկչական հարձակումը, ինչպես նաև ցավակցություն է հայտնել միջադեպի հետևանքով զոհվածի ընտանիքին ու ադրբեջանական ժողովրդին:

Նախարար Չավուշօղլուն ընդգծել է, որ Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան միշտ եղբայրական Ադրբեջանի կողքին է։

Արտգործնախարար Բայրամովը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի իր գործընկերոջը եղբայրության և համերաշխության մասին խոսքերի համար, նշել, որ ադրբեջանական կողմը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ահաբեկչություն իրականացնողներն ու նրանց հովանավորները մոտ ժամանակներս կանգնեն արդարադատության առջև:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում