ԼԼիլիթ Ասատրյան

Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրամիության հարցերով հանձնաժողովը այսօր ընդունել է բանաձև, որում կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ և առանց նախապայմանների ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

«Հանձնաժողովն ակնկալում է, որ Ադրբեջանի կառավարությունը կհարգի Նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար` իմ գնահատանքի խոսքն եմ հայտնում Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին և հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում