ՎՎարդուհի Հարությունյան

Ճապոնիան նոր արբանյակ է արձակել ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումներին հետևելու համար

Ճապոնիան նոր արբանյակ է արձակել ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումներին հետևելու համար

Ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերությունը նոր հետախուզական արբանյակով իրականացրել է H-2A հրթիռի արձակումը, որը նախատեսված է նաև ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումներին հետևելու համար:

Radar 7 անվանումով սարքը պետք է մտնի արդեն գոյություն ունեցող ութ հետախուզական արբանյակներից բաղկացած խմբավորման կազմի մեջ։

Ճապոնիան հետախուզական արբանյակների արձակման պետական ծրագիրը նախաձեռնել էր 1998 թ., երբ ԿԺԴՀ-ն գործարկեց Taphodon 1 հրթիռը: Այդ ժամանակից ի վեր ծրագրի շրջանակներում գործարկվել են ավելի քան 15 տարբեր արբանյակներ, որոնց մի մասն այլևս չի օգտագործվում շահագործման ժամկետի ավարտի պատճառով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում