ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի և Ավստրալիայի միջև արդյունավետ համագործակցությունն առավել կխորանա և կամրապնդվի. ՀՀ նախագահ

Հայաստանի և Ավստրալիայի միջև արդյունավետ համագործակցությունն առավել կխորանա և կամրապնդվի. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Դեյվիդ Հարլիին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ավստրալիայի Միության ժողովրդին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ:

Համոզված եմ, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը հետագայում առավել կխորանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ավստրալիայի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում