ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանցի լրագրողը քննադատել է Լաչինի միջանցքի շրջափակումը, նրա հոդվածը որոշ ժամանակ անց հեռացվել է կայքից

Ադրբեջանցի լրագրողը քննադատել է Լաչինի միջանցքի շրջափակումը, նրա հոդվածը որոշ ժամանակ անց հեռացվել է կայքից

Ադրբեջանական Haqqin.az կայքը հրապարակել էր ադրբեջանցի լրագրողներից մեկի «Սաբունչիի կյանքը թունավորում են մազութով և աղբով» վերնագրով հոդվածը, որում նա նշել է Բաքվի մերձակայքում գտնվող բնակավայրում հազարավոր բնակիչների կյանքի վատ պայմանները և քննադատել բնապահպանների ակտիվությունը Լաչինի միջանցքում:

«Մինչ Ադրբեջանը բնապահպանական խնդիրների պատրվակով փակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 հազար բնակիչ կանգնել է հումանիտար ճգնաժամի առաջ, Բաքվի մերձակայքում գտնվող Սաբունչի բնակավայրի հազարավոր բնակիչներ թունավորվում են՝ ապրելով մազութի և աղբի մեջ։ Ադրբեջանի իշխանությունների ուղարկած «բնապահպան ակտիվիստները», սակայն, անտեսում են իրենց իսկ քթի տակ առաջացած էկոլոգիական խնդիրը կամ էլ այլ նպատակ ունեն՝ ահաբեկել խաղաղ բնակչությանը, այս դեպքում՝ Արցախի, իսկ Սաբունչիում բնակիչներն արդեն ահաբեկված են նախագահ Իլհամ Ալիևի նավթավերամշակման գործարանների թափոններով:

Երեխաները մեր աչքի առաջ խաղում են աղբ արտանետող մազութի լճակի մոտ, բնակիչների մոտ վաղուց արդեն ձևավորվել է այն զգացողությունը, որ իրենց տները գտնվում են գործող նավթահանքերի կենտրոնում, որն աղբանոցի է վերածվել»,- նշում է լրագրողը և ենթադրում, որ տարածքում բնակվողները կորցրել են հույսը, թե խոստումներով կերակրող իշխանությունները երբևէ կլուծեն Սաբունչիում ահագնացող խնդիրը, և հարց էլ չի առաջանում, թե ինչո՞ւ Լաչինի միջանցքը փակած «բնապահպանները» բողոքի ցույց չեն անցկացնում տարիներ շարունակ չլուծված խնդիրը բարձրաձայնելու համար»։

Որոշ ժամանակ անց հոդվածը հեռացվել է կայքից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում