ՎՎարդուհի Հարությունյան

Ստոկհոլմի և Հելսինկիի շահերից է բխում ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը միասին ավարտելը. Ֆինլանդիայի ՊՆ ղեկավար

Ստոկհոլմի և Հելսինկիի շահերից է բխում ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը միասին ավարտելը. Ֆինլանդիայի ՊՆ ղեկավար

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Միկկո Սավոլան հայտարարել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի շահերից է բխում ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը միասին ավարտելը:

«Մենք ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ենք ներկայացրել Շվեդիայի հետ միաժամանակ։ Ֆինլանդիայի, Շվեդիայի և ՆԱՏՕ-ի շահերից է բխում այս գործընթացը միասին ավարտել»,- նշել է նախարարը:

Ավելի վաղ Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն չէր բացառել ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի քննարկման հնարավորությունը՝ առանց Շվեդիայի:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ստոկհոլմում տեղի ունեցած հակաթուրքական ակցիաներից հետո Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Անկարայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդմակցության հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում