ՎՎարդուհի Հարությունյան

Շվեդիայի և Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը պետք է համաձայնեցվի Թուրքիայի հետ. Փրայս

Շվեդիայի և Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը պետք է համաձայնեցվի Թուրքիայի հետ. Փրայս

ԱՄՆ-ը վճռականորեն պաշտպանում է Շվեդիայի և Ֆինլանդիայի թեկնածությունները ՆԱՏՕ-ում. այդ երկրները պատրաստ են միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին, սակայն որոշումը կայացվում է կոնսենսուսով, որին նրանք պետք է հասնեն Թուրքիայի հետ:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որ Ստոկհոլմում տեղի ունեցած հակաթուրքական ակցիաներից հետո Շվեդիան այլևս չպետք է ակնկալի Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում:

Փրայսի խոսքով՝ հնարավոր է, որ Շվեդիայում տեղի ունեցածի հետևում կանգնած մարդիկ փորձում են թուլացնել միասնությունն դաշինքում և եվրոպական դաշնակիցների և գործընկերների ներսում: Դիվանագետը վստահեցրել է, որ դրանք Շվեդիայի կառավարության գործողությունները չեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում