Թուրքիայի ընդդիմությունը կհրաժարվի խորհրդարանական համակարգ ստեղծելու գաղափարից, եթե պարտվի ընտրություններում. Աքշեներ

Թուրքական ընդդիմությունը կհրաժարվի հանրապետության նախագահական կառավարման ձևը խորհրդարանականի փոխարինելու ծրագրից, եթե պարտվի մայիսին կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հայտարարել է «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները։
«Առաջին հերթին հույս ունեմ հաղթել ընտրություններում, եթե դրան չհասնենք, խորհրդարանական համակարգի մասին այլևս չենք խոսի: Ընտրություններով երկիրը կշարունակի ունենալ նախագահական կառավարման ձևը»,- ասել է քաղաքական գործիչը, որը ներկայացնում է վեց ընդդիմադիր կուսակցություններից կազմված «Ազգի դաշինքը»:
Աքշեների խոսքով՝ հունվարի 26-ին կուսակցությունների առաջնորդների հանդիպմանը կքննարկվի նախագահական ընտրություններում ընդդիմությունից թեկնածու առաջադրելու հարցը։ Այդ անձը կմրցի Թուրքիայի գործող նախագահ Էրդողանի հետ, որն իշխող «Արդարություն և զարգացում» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների ստեղծած «Ժողովրդական դաշինքի» միակ թեկնածուն է։









