ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանիայի Ռամշտայն բազայում սկսվել է Ուկրաինայի դաշնակիցների հանդիպումը

Գերմանիայի Ռամշտայն բազայում սկսվել է Ուկրաինայի դաշնակիցների հանդիպումը

Գերմանական Ռամշտայն ավիաբազայում մեկնարկել է Ուկրաինայի դաշնակիցների հանդիպումը։ Այն նվիրված է Ուկրաինային ռազմական աջակցության ուժեղացմանը, այդ թվում՝ ծանր տեխնիկայի մատակարարմանը: Հանդիպմանը մասնակցում են ավելի քան 50 երկրի պատվիրակություններ։

Միջոցառումից առաջ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Նա նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունում այժմ «բեկումնային պահ» է նկատվում:

Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա հայտարարել է, որ Մոսկվայի գլխավոր զենքը ժամանակն է, ու պահանջել է մեծացնել զենքի մատակարարումն Ուկրաինայի զինված ուժերին։

Սպասվում է, որ այսօրվա հանդիպման ժամանակ դաշնակիցները կքննարկեն Կիևին ծանր տանկեր մատակարարելու պատրաստ երկրների դաշինքի ստեղծման հարցը։ Խոսքն առաջին հերթին Leopard 2-ի մասին է։ Լեհաստանը, Դանիան և Ֆինլանդիան հայտարարել են դրանք Ուկրաինայի զինված ուժերին ուղարկելու պատրաստակամության մասին։ Որևէ երկիր չի կարող Leopard-ը փոխանցել առանց այդ տանկերն արտադրող Գերմանիայի թույլտվության: Սակայն Լեհաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են գնալ այդ քայլին առանց Բեռլինի համաձայնության։

Հունվարի 19-ին Ռամշտայնի հանդիպման նախօրեին Լլոյդ Օսթինը և Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Բորիս Պիստորիուսը քննարկել են այդ հարցը, սակայն համաձայնության չեն եկել: Գերմանական կողմը պնդում է, որ իր տանկերը Ուկրաինա կուղարկի այն դեպքում, եթե Պենտագոնն էլ Կիևին տրամադրի իր Abrams տանկերը, ինչին ԱՄՆ-ը դեմ է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում