ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինայի պատերազմը աղետ է ամբողջ տարածաշրջանի համար. Ղարիբաշվիլի

Ուկրաինայի պատերազմը աղետ է ամբողջ տարածաշրջանի համար. Ղարիբաշվիլի

Ուկրաինայի պատերազմը աղետ է ամբողջ տարածաշրջանի համար. մինչ պատերազմը երկրներն ավելի քիչ ուշադրություն էին դարձնում Միջին միջանցքին, սակայն պատերազմից հետո ուշադրությունը մեծացել է։

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ընթացող քննարկմանը, որին մասնակցել է նաև Իլհամ Ալիևը:

«Ինչպես Ադրբեջանի նախագահը նշեց, ես նույնպես կրկնեմ, որ Վրաստանը հիանալի հարաբերություններ ունի Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքիայի հետ։ Մենք ունենք ռազմավարական գործընկերություն։ Ներկայումս մենք մեծ ներդրումներ ենք կատարում ենթակառուցվածքների բարելավման համար, և մայրուղիները, որոնք կառուցման փուլում են, պետք է ավարտվեն մինչև 2024 թ. վերջը»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ Ադրբեջանի և Վրաստանի հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են, և միասին իրականացվել են շատ կարևոր պատմական նախագծեր, և դա կշարունակվի նաև ապագայում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում