ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինայում հակամարտության շուրջ իրավիճակը շատ է բարդացել. Չավուշօղլու

Ուկրաինայում հակամարտության շուրջ իրավիճակը շատ է բարդացել. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտության շուրջ իրավիճակը շատ ավելի բարդացել է։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդության հարցում մենք սկզբում լուրջ առաջընթացի ենք հասել։ Կողմերը մոտ էին գոնե կրակի դադարեցմանը։ Իրենք էլ էին այդ մասին հայտարարում, բայց հիմա պատերազմը ձգձգվել է, պայմանները փոխվել են, և ամեն ինչ բարդացել է։ Ցավոք, բանակցությունների համար շատ տարբեր թեմաներ են ի հայտ եկել»,- ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն հավելել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են տարբեր թեմաներ, այդ թվում՝ Սև ծովում հացահատիկային միջանցքի վերաբերյալ համաձայնագրի անխափան աշխատանքը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման շարունակումը, Զապորոժիեի ատոմակայանում ռիսկերի կանխումը և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման կանխումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում