ՎՎարդուհի Հարությունյան

Ղրղզստանը մտադիր է մինչև տարեվերջ Եվրամիության հետ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել

Ղրղզստանը մտադիր է մինչև տարեվերջ Եվրամիության հետ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել

Ղրղզստանը մտադիր է մինչև տարեվերջ Եվրամիության հետ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել: Այս մասին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հանրապետության ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը։

Նրա խոսքով՝ փաստաթղթի ստորագրման ձգձգումը կապված է տեխնիկական հարցերի հետ։ Մասնավորապես, նախկինում նման փաստաթղթի ստորագրման իրավունք ուներ ԵՄ քարտուղարությունը, սակայն այժմ անհրաժեշտ է, որ համաձայնագիրը հավանության արժանացնի միության 27 երկրից յուրաքանչյուրը։

«Նախապատրաստությունն իրականացվում է արդեն ավելի քան երեք տարի»,- հիշեցրել է նախարարը։ Նա հավելել է, որ ղրղզական կողմի համար դժվար է այդ թեմայով բանակցություններ վարել միաժամանակ 27 պետության հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում