ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը՝ Խավիեր Կոլոմինա Պիրիսին

Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը՝ Խավիեր Կոլոմինա Պիրիսին

Հունվարի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:

Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներ։

Նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում