ՄՄարիամ Մխիթարյան

Շվեդիան հրաժարվել է հետաքննել Էրդողանի խամաճիկի հետ կապված ակցիան

Շվեդիան հրաժարվել է հետաքննել Էրդողանի խամաճիկի հետ կապված ակցիան

Շվեդիայի դատական ​​իշխանությունը հրաժարվել է հետաքննել Թուրքիայի նախագահ Էրդողանի խամաճիկի հետ կապված՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցների գործողությունը։ Այս մասին հայտնում է Aftonbladet-ը։

Ցույցը տեղի է ունեցել հունվարի 11-ին Ստոկհոլմում։ Հրատարակության համաձայն՝ Շվեդիայի դատախազությունը ցուցարարների գործողություններում ոչ մի անօրինական բան չի տեսել։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան հրաժարվել են Անկարային արտահանձնել մոտ 130 քրդերի, որոնց թուրքական կողմը համարում է ահաբեկիչներ։ Նա հիշեցրել է, որ մի շարք անձանց արտահանձնումը պայման է, որպեսզի հաստատվի այդ պետությունների մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում