ՄՄարիամ Մխիթարյան

Ճապոնիայի և Հնդկաստանի ռազմաօդային ուժերն առաջին անգամ համատեղ զորավարժություններ են սկսել

Ճապոնիայի և Հնդկաստանի ռազմաօդային ուժերն առաջին անգամ համատեղ զորավարժություններ են սկսել

Ճապոնիան և Հնդկաստանն առաջին անգամ սկսել են համատեղ ռազմաօդային ուժերի զորավարժություններ, որոնք կտևեն հունվարի 16-26-ը, հայտնում է Kyodo-ն՝ հղում անելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը:

Զորավարժություններն անցկացվում են Տոկիոյի հյուսիս-արևելքում գտնվող Իբարակի պրեֆեկտուրայի Հյակուրի բազայի մոտ։ Օդային մարտերի տարրերը մշակելու համար ճապոնական կողմը ներգրավել է չորս F-2 կործանիչ-ռմբակոծիչ և չորս F-15 կործանիչ, իսկ հնդկական կողմը՝ չորս Su-30MKI կործանիչ, երկու C-17 տրանսպորտային ինքնաթիռ և Իլ-78 լիցքավորող ինքնաթիռ:

Այսպիսով, Հնդկաստանը դարձավ հինգերորդ երկիրը ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից հետո, որի հետ Ճապոնիան երկկողմ ռազմական օդային վարժանքներ է անցկացնում։

Հնդկաստանը և Ճապոնիան, ԱՄՆ-ի և Ավստրալիայի հետ Քառակողմ անվտանգության երկխոսության (QUAD) մաս են կազմում, որի աշխատանքը քննադատել է Չինաստանի իշխանությունը՝ այն համարելով Պեկինի քաղաքականությանը հակազդելու գործիք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում