2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ԼԼիլիթ Ասատրյան

«Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները». բանավեճ-քննարկում` Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում

«Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները». բանավեճ-քննարկում` Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում

Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի օրակարգում ներառվել է հրատապ բանավեճ-քննարկում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով:

Եվրոպական միության գործադիր մարմինների հետ նախատեսվող բանավեճում Եվրոպական խորհրդարանի անդամները հանդես կգան ելույթներով և կքվեարկեն նույն թեմայով մինչ այդ մշակվելիք հրատապ բանաձևին:

Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի մի շարք անդամների կողմից արդեն իսկ եղել են տարբեր արձագանքներ, այդ թվում՝ ԵՄ գործադիր մարմիններին ուղղված նամակների ու պատգամավորական հարցերի տեսքով: Դրանք հստակ են և հիմնված են Ադրբեջանին ուղղված հասցեական կոչերի վրա:

Մասնավորապես,

- հրատապ նամակ դեկտեմբերի 14-ին՝ չորս տարբեր խմբակցությունների վեց պատգամավորների կողմից (նամակը և ստորագրողների ցանկը հասանելի է այս էջի վերջում),

- նամակ՝ անվտանգային ու պաշտպանական հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) նախաձեռնությամբ, որին միացել է ևս 28 պատգամավոր,

- մի քանի գրառումներ Հայաստանի հարցերով համազեկուցող Վիոլա ֆոն Կրամոնի (Greens/EFA, Գերմանիա) կողմից,

- «Պահպանողականների ու բարեփոխիչների խմբակցության» (ECR) փոխնախագահ Ասիտա Կանկոյի (Բելգիա) կողմից պատգամավորական հարց,

- Լուկաս Ֆուռլասի (ԵԺԿ, Կիպրոս) կողմից պատգամավորական հարց,

- մի շարք գրառումներ Պետեր վան Դալենի (ԵԺԿ, Նիդերլանդներ) և Ֆրանսուա-Քսավյե Բելամիի (ԵԺԿ, Ֆրանսիա) կողմից, օրինակ,

Հարցին անդրադարձել էր նաև ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը (S&D, Էստոնիա)՝ դեկտեմբերի 15-ին հանդես գալով հետևյալ հայտարարությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում