ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան ՌԴ-ին և ԱՄՆ-ին մեղադրել Է Սիրիայի հյուսիսից քրդական ուժերի դուրսբերման պարտավորությունը չկատարելու համար

Թուրքիան ՌԴ-ին և ԱՄՆ-ին մեղադրել Է Սիրիայի հյուսիսից քրդական ուժերի դուրսբերման պարտավորությունը չկատարելու համար

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պնդում է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն կատարել Սիրիայի շրջանների մի մասից քրդական ուժերի դուրսբերման պարտավորությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ կատարած իմ այցի ընթացքում մենք կխոսենք Սիրիայի մասին։ Քանի որ նրանք՝ ամերիկյան կողմը, շարունակում են աջակցել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերին։ Մեզ համար դա սպառնալիք է։ Մեզ տրված խոստումը չկատարեցին և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը։ Մենք անընդհատ ասում ենք այս երկրներին, որ 2019 թվականի համաձայնագրերի պայմանները չեն կատարվել»,- ասել է նա ուրբաթ Հռոմում՝ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում