ՎՎարդուհի Հարությունյան

Զախարովան անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ կողմից Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով քննարկումից հետո նախատեսված հայտարարությանը

Զախարովան անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ կողմից Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով քննարկումից հետո նախատեսված հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ կողմից Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով քննարկումից հետո մամուլի համար նախատեսվող հայտարարությանը, որը չի հաջողվել ընդունել:

«Չնայած մեր կառուցողական տրամադրվածությանը՝ հայտարարության նախագծի ֆրանսիացի հեղինակներն անտեսել են ռուսական առաջարկների ճնշող մեծամասնությունը։ Մեր արևմտյան գործընկերներն իրենց մեջ քաջություն չգտան տեքստում փաստեր արձագնագրել, մասնավորապես, հիշատակել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունները, որոնք ադրբեջանա-հայկական կարգավորման հիմքն են»,- նշել է Զախարովան՝ շեշտելով, որ ռուսական կողմը տրամադրված է զբաղվել ոչ թե պոպուլիզմով, այլ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման առարկայական աշխատանքով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում