ԼԼիլիթ Ասատրյան

Ակնկալում ենք միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների աջակցությունը. Արթուր Թովմասյան

Ակնկալում ենք միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների աջակցությունը. Արթուր Թովմասյան

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է Արցախի 1-ամսյա շրջափակմանը:

«Այսօր՝ հունվարի 12-ին, լրացել է Արցախի շրջափակման 32-րդ օրը՝ օրացուցային 1 ամիսը:

Գնալով Ադրբեջանը սաստկացնում է ճնշումները: Արդեն 4-րդ օրն է՝ խափանված է Արցախը Հայաստանից սնուցող միակ էլեկտրագիծը, որի վերականգնողական աշխատանքների իրականցմանը խոչընդոտում է ադրբեջանական կողմը:

Նման զարգացումերը մեզ համար անսպասելի չէին: Մենք կանգնած ենք խստաշունչ ձմռանը դիմակայելու սուղ հնարավորությունների առջև:

Ինչ է ուզում ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը՝ պարզ է, և ինչ է ուզում Արցախի ժողովուրդը՝ նույնպես:

Արցախում շարունակվում է աննախադեպ ծանր իրավիճակը: Շրջափակման հետևանքով սաստկանում է ճգնաժամը:

Ադրբեջանի և Արցախի միջև քաղաքական և հումանիտար բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն ու միայն փոխվստահության մթնոլորտում: Ցավոք, այսօր բացակայում է այդ մթնոլորտը, դեռ ավելին՝ շրջափակումը կողմերին ավելի է հեռացրել նման կարգի բանակցություններ սկսելու հնարավորությունից:

Այս առումով ակնկալում ենք միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցությունը:

Արցախի ժողովուրդը անկոտրում է»,- նշել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում