Միայն Ավանում 1 առանձնատուն և 8 բնակարան. Տարոն Մարգարյանի գույքը կալանքի տակ է

ԼԼիլիթ Ասատրյան

Դատախազությունը պահանջում է Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից, նրա մորից, կնոջից և որդիներից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 2.4 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք:

ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի` Ավանում գտնվող առանձնատունն, ըստ դատախազության, նույնպես ապօրինի է, բացի սրանից, բռանագանձման ենթակա է Ավանում եւս 8 բնակարան, շինություններ, ինչպես նաև Ջերմուկում գտնվող մեկ ամառանոց, 2 տրանսպորտային միջոց:

Ռուզաննա Խուդավերդյան (Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ) - Իսկ անհնարինության դեպքում բռնագանձման ենթակա է դրանց միջին շուկայական արժեքը, որն, ընդհանուր առմամբ, կազմում է ավելի քան 1.5 միլիարդ ՀՀ դրամ, սակայն այս թիվը աճի միտում ունի, քանի որ բռնագանձման է ենթակա նաև 1 իրավաբանական անձում մասնակցության միջին շուկայական արժեքը ու Երևան քաղաքում գտնվող մեկ անշարժ գույքի և 3 շարժական գույքի շուկայական արժեքները, որոնց պարզման համար այս պահին նշանակված է փորձաքննություն:

Բացի այդ, դատախազի խոսքով` բռնագանձման է ենթակա շուրջ 854 միլիոն դրամ, որպես ապօրինի եկամտի մնացորդ: Ուսումնասիրության առարկա է դարձել 2001-ից ձեռք բերված գույքը, հենց այդ թվականից է Մարգարյանը պաշտոն զբաղեցրել և, ըստ դատախազության, ձեռք բերել առաջին ապօրինի ծագում ունեցող գույքը: Համաձայն ուսումնասիրության՝ Մարգարյանը և նրան փոխկապակցված անձինք ստացել են օրինական 82 միլիոն դրամ եկամուտ:

Ռուզաննա Խուդավերդյան - Սակայն նույն ժամանակահատվածում Տարոն Մարգարյանի ընտանիքը միայն գույքային ձեռքբերումների դիմաց կատարել է շուրջ 1 միլիարդ դրամի չափով վճարումներ, ինչը արդեն իսկ ակնհայտորեն գերազանցում է նրանց օրինական եկամուտները և ցույց է տալիս օրինական եկամուտների և նրանց կողմից կատարված ծախսերի միջև էական անհամապատասխանությունը:

Դատարանը որպես հայցի ապոհման միջոց պատգամավորի և նրան փոխկապակցված անձանց գույքի վրա կալանք է դրել: Նրանց հնարավորություն է տրվել ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին:

Ռուզաննա Խուդավերդյան - Տարոն Մարգարյանի փաստաբանի կողմից ընթացքում ստացել ենք դիրքորոշումներ, դրանք ուսումնասիրվել են իրավասու մարմնի կողմից, մասամբ հաշվի են առնվել, արժանահավատ են դիտարկվել իրավասու մարմնի կողմից, դրանց հիման վրա կատարվել է վերահաշվարկ, ու նոր արդեն վերջնական հայցադիմումն է կազմվել, եղել են նաև տվյալներ, որոնք այս փուլում համենայնդեպս արժանահավատ չեն դիտարկվել:

Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ներկայացված 24-րդ հայցադիմումն է, որ դատարանն ընդունել է վարույթ:

«Լուրեր»-ը փորձեց թե՛ Տարոն Մարգարյանից, թե՛ նրա ներկայացուցիչ Բենիկ Գալստյանից դիրքորոշում ճշտել հայցի վերաբերյալ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

7 տարի Երևանը ղեկավարած Մարգարյանը անցնում է նաև քրեական գործով. ըստ իրավապահների՝ նախկին քաղաքապետը մայրաքաղաքի որոշ դպրոցների սահմանների ճշգրտման գործընթացի ժամանակ մի քանի դրվագներով չարաշահել է լիազորությունները:

Հեղինակ` Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում