ՄՄարիամ Մխիթարյան

Լեհաստանը մտադիր է Ուկրաինային փոխանցել գերմանական Leopard 2 տանկեր

Լեհաստանը մտադիր է Ուկրաինային փոխանցել գերմանական Leopard 2 տանկեր

Լեհաստանը պատրաստ է գերմանական արտադրության Leopard 2 տանկեր ուղարկել Ուկրաինա, չորեքշաբթի հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ Լվովում ուկրաինացի և լիտվացի գործընկերների հետ բանակցությունների ժամանակ։

«Լեհաստանը որոշել է Leopard տանկերը տեղափոխել Ուկրաինա, բայց միջազգային կոալիցիայի շրջանակներում։ Բացի այդ, պետք է կատարվեն դրա համար անհրաժեշտ մի շարք պահանջներ ու համաձայնություններ»,- ասել է Դուդան:

Արևմտյան լրատվամիջոցներն ավելի վաղ նշել էին, որ Լեհաստանը և Ֆինլանդիան ցանկություն են հայտնել Ուկրաինային մատակարարել գերմանական Leopard 2 տանկեր, սակայն դրա համար նրանք պետք է թույլտվություն ստանան Բեռլինից՝ Գերմանիայից ստացված զենքի արտահանման սահմանափակումների պատճառով։ Բեռլինը, սակայն, հայտարարել է, որ այս պահին մտադիր չէ Leopard 2 տանկերը տեղափոխել Ուկրաինա։

Politico պարբերականն էլ նշում է, որ 3600 տանկից 2000-ը գտնվում են արևմտյան պետությունների ակտիվ բանակներում, մնացած 1600 հին տանկեր են, որոնք պահվում են պահեստներում կամ վերանորոգման ու արդիականացման կարիք ունեն: Եթե ​​դրանք տեղափոխվեն Ուկրաինայի զինված ուժեր, ապա կբավականացնեն տասը լիարժեք տանկային բրիգադ ստեղծելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում