ՄՄարիամ Մխիթարյան

Ահաբեկչություն Աֆղանստանի ԱԳ նախարարության շենքի մոտ

Ահաբեկչություն Աֆղանստանի ԱԳ նախարարության շենքի մոտ

Աֆղանստանի ԱԳՆ շենքի մոտ այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել, պայթյունից հետո լսվել են կրակոցներ, հայտնում է Agence France-Presse-ը։

Զոհերից շատերը եղել են արտաքին գործերի նախարարության կամ երկրի ժամանակավոր կառավարության մշակույթի ու տեղեկատվության նախարարության աշխատակիցներ։ Զոհվածների թվում են եղել նաև «Թալիբան» շարժման երեք անդամ:

Թալիբների ներկայացուցիչն ասել է, որ մահապարտ ահաբեկիչը փորձել է մտնել նախարարության շենք, անվտանգության աշխատակիցները, սակայն նրան կանգնեցրել են, որից հետո զինված տղամարդը պայթյուն է իրականացրել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում