ՄՄարիամ Մխիթարյան

Անկարան հերքել է Ուկրաինային կասետային ռումբերի մատակարարման մասին տեղեկությունը

Անկարան հերքել է Ուկրաինային կասետային ռումբերի մատակարարման մասին տեղեկությունը

Ուկրաինային Թուրքիայից ամերիկյան նմուշի կասետային զինամթերքի մատակարարման մասին հաղորդագրություններն ապատեղեկատվություն են, РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:

Նրա խոսքով՝ նման տեղեկությունները ծառայում են այն ուժերի շահերին, որոնք ցանկանում են խաթարել խաղաղ կարգավորմանն ուղղված Անկարայի ջանքերը։

Անցյալ տարվա նոյեմբերից Թուրքիայից Ուկրաինային կասետային ռումբերի մատակարարման մասին հայտնել է Foreign Policy պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչներին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ դժվար է խոսել այդ հաղորդագրությունների հավաստիության մասին: Նրա խոսքով՝ Մոսկվան հետևում է իրավիճակին։ Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Անկարան Կիևին Bayraktar անօդաչու թռչող սարքեր է մատակարարում և, որպես ՆԱՏՕ-ի անդամ, «ունի իր պարտավորությունները»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում