ԱԱրսեն Մկրտչյան

Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱՀ ԱԽ նոր քարտուղարին

Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱՀ ԱԽ նոր քարտուղարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 10-ին ԱՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել ԱՀ ԱԽ նոր քարտուղար Արարատ Մելքումյանին:

Արարատ Մելքումյանը Հանրապետության նախագահի հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է  հունվարի 7-ին:

Երկրի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, որը, հետպատերազմյան ծանր իրավիճակում ստանձնելով այդ կարևորագույն աշխատանքի պատասխանատվությունը, պատվով է կատարել իրեն վերապահված լիազորությունները: Նախագահը նշել է, որ այսուհետ ևս Վիտալի Բալասանյանը շարունակելու է ծառայությունը հայրենիքին:

Հանրապետության նախագահը նոր աշխատանքում հաջողություն է մաղթել նաև Արարատ Մելքումյանին՝ համոզմունք հայտնելով, որ նա բարձր պատասխանատվությամբ կկատարի իրեն վերապահված պարտականությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում