ՎՎարդուհի Հարությունյան

Թեհրանը դեմ է Հարավային Կովկասում քաղաքական աշխարհագրության և սահմանների ցանկացած փոփոխության. Ղալիբաֆ

Թեհրանը դեմ է Հարավային Կովկասում քաղաքական աշխարհագրության և սահմանների ցանկացած փոփոխության. Ղալիբաֆ

Թուրքիայում Ասիական խորհրդարանական վեհաժողովի 13-րդ նիստի շրջանակում տեղի է ունեցել Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի, Մուստաֆա Շենթոփի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։

Իրան խորհրդարանի նախագահը հերթական անգամ շեշտել է, որ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասում քաղաքական աշխարհագրության և սահմանների ցանկացած փոփոխության: Նա համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում կայունությունը կախված է տարածաշրջանի երկրների մտերմությունից և գործակցության դինամիկայից: Ղալիբաֆը նաև հավելել է, որ ոչ տարածաշրջանային երկրները չպետք է միջամտեն Հարավային Կովկասի գործերին:

Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ առկա խնդիրները հարկավոր է լուծել երկխոսության միջոցով՝ բացառելով ցանկացած արտաքին միջամտություն: Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին՝ Շենթոփը նշել է, որ Անկարան, մի կողմից, աջակցում է և շարունակելու է աջակցել Ադրբեջանին, մյուս կողմից էլ Հայաստանի հետ կարգավորման գործընթաց է սկսել։

Սահիբա Գաֆարովան էլ ընդգծել է, որ Ադրբեջան-Իրան շփումները նպաստում են տարածաշրջանում կայունության հաստատմանը:  Նա նաև ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ուղղված՝ Ադրբեջանի տեսլականը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում գործակցության հեռանկարներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել Թեհրանում կամ Բաքվում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում