ԼԼիլիթ Ասատրյան

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արամ Հովհաննիսյանին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ  նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին նշանակել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հովհաննիսյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում