ԼԼիլիթ Ասատրյան

Կամո Ցուցուլյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ

Կամո Ցուցուլյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կամո Ցուցուլյանին Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Կամո Ցուցուլյանին նշանակել Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ  նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում