ԼԼիլիթ Ասատրյան

Ռազմագերիների ազատումը կարևոր քայլ կհանդիսանա շատ ցանկալի խաղաղության համաձայնագրի համար. Ֆրանցիսկոս Պապի կոչը

Ռազմագերիների ազատումը կարևոր քայլ կհանդիսանա շատ ցանկալի խաղաղության համաձայնագրի համար. Ֆրանցիսկոս Պապի կոչը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ հունվարի 9-ին Սուրբ Աթոռում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ տարեկան հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ դեսպանը, Նորին Սրբություն Ֆրանցիսկոսն իր ելույթում, անդրադառնալով տարբեր տարածաշրջաններում շարունակվող հակամարտություններին, նշել է․

«Մասնավորապես մտածում եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարը, և վերահաստատում, որ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց ազատումը կարևոր քայլ կհանդիսանա շատ ցանկալի խաղաղության համաձայնագրի համար»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում