ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան դիմել է Վրաստանին՝ 2008 թ. առաքված «Բուկ» համալիրները վերադարձնելու խնդրանքով. Կասյանով

Ուկրաինան դիմել է Վրաստանին՝ 2008 թ. առաքված «Բուկ» համալիրները վերադարձնելու խնդրանքով. Կասյանով

Կիևը Թբիլիսիին խնդրել է վերադարձնել 2008 թվականին Վրաստանին հանձնած «Բուկ» համալիրները, սակայն վրացական իշխանությունները մերժել են, ասել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը։

«Ուկրաինական կողմը հետևողական է բոլոր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Վրաստանին ուղղված իր հարցումներում՝ կապված զենքի, ռազմական տեխնիկայի և զինամթերքի տրամադրման հետ: Կիևը խնդրել է Թբիլիսիին վերադարձնել 2008 թվականի պատերազմի ժամանակ Ուկրաինայի կողմից Վրաստանին փոխանցված «Բուկ» համալիրները»,- գրել է դիվանագետը «Եվրոպեյսկա պրավդա»-ում հրապարակված հոդվածում։

Կասյանովը նշում է, որ Ուկրաինան Վրաստանին խնդրել է փոխանցել նաև ԱՄՆ-ից ստացված Javelin հակատանկային համակարգերը։ Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ էր դրանք փոխարինել ավելի նոր համակարգերով։ Սակայն Վրաստանը կտրականապես հրաժարվել է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։

Դեկտեմբերի վերջին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ բավարար է համարում պաշտոնական Թբիլիսիի աջակցությունն Ուկրաինային, և իրեն «տհաճ են» Կիևի վերջին հայտարարությունները։

Ավելի վաղ Ղարիբաշվիլին բացառել էր Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը, ինչպես նաև Վրաստանի միացումը Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած բազմաթիվ պատժամիջոցներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում