ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան թույլ չի տա Հունաստանին ընդլայնել վեց մղոնանոց գոտին Էգեյան ծովում. Աքար

Թուրքիան թույլ չի տա Հունաստանին ընդլայնել վեց մղոնանոց գոտին Էգեյան ծովում. Աքար

Թուրքիան թույլ չի տա իր հարևան և ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանին ընդլայնել Էգեյան ծովում առկա տարածքային ջրերի սահմանները։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ռազմածովային ուժերի հրամանատարական կազմի հետ հանդիպմանը։ 

«Մենք թույլ չենք տա տարածքային ջրերի ընդլայնում ներկա 6 մղոնից մինչև 12 մղոն»,- ասել է Աքարը՝ մեկնաբանելով Կրետե կղզու մոտ ծովային սահմանները փոխելու՝ Հունաստանի ծրագրերի մասին հաղորդագրությունները։

Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը հերքել է Հունաստանի մեղադրանքները, թե Անկարան վարում է «նեոօսմանյան, ռևիզիոնիստական ​​և ծավալապաշտական ​​քաղաքականություն»՝ ընդգծելով, որ իր երկիրը կողմ է Աթենքի հետ առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելուն։ «Թուրքիան ոչ ոքի չի սպառնացել և չի սպառնում, այդ թվում՝ Հունաստանին, այն ՆԱՏՕ-ի ուժեղ, հուսալի դաշնակից է, և մենք ցանկանում ենք, որ բոլորն իմանան դա»,- ասել է Աքարը։

Թուրքիայի պաշտպանության նախարարը բազմիցս զգուշացրել է Հունաստանին Անկարայի դեմ «լարվածության քաղաքականության» և Էգեյան ծովում առկա ստատուս քվոյի խախտման հետևանքների մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում