ՎՎարդուհի Հարությունյան

Իրավապաշտպանները կասկածի տակ են դնում Լաչինի միջանցքի շրջափակման բնապահպանական պատճառները

Իրավապաշտպանները կասկածի տակ են դնում Լաչինի միջանցքի շրջափակման բնապահպանական պատճառները

Լաչինի շրջափակման բնապահպանական պատճառները կասկածի տակ է դնում ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը։

«Ահա հերթական ադրբեջանցի չակերտավոր էկոակտիվիստը, որը փակել է Լաչինի միջանցքը»,- գրել է նա Twitter-ի միկրոբլոգում՝ կից ներկայացնելով Լաչինի միջանցքի ցույցերի ֆոնին ադրբեջանցի երիտասարդի լուսանկար:

Մեկ այլ լուսանկարում նույն երիտասարդն արդեն զինվորական համազգեստով է:

Ադրբեջանցի իրավապաշտպան Ֆարիդ Իմանովն էլ հայտարարել է, որ Բաքվի պետական ​​համալսարանի ղեկավարությունը ուսանողներին խոստացել է աչք փակել նրանց բացակայությունների վրա և բավարար գնահատականներ նշանակել, եթե երիտասարդները միանան Լաչինի միջանցքի ցույցերին։

Իրավապաշտպանը հավելել է, որ նման իրավիճակ է ադրբեջանական մի շարք այլ համալսարաններում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում