ՎՎարդուհի Հարությունյան

Կոսովոյում ալբանացի տղամարդը կրակ է բացել Գոտովուշկա բնակավայրում Սուրբ Ծնունդը տոնող սերբերի ուղղությամբ

Կոսովոյում ալբանացի տղամարդը կրակ է բացել Գոտովուշկա բնակավայրում Սուրբ Ծնունդը տոնող սերբերի ուղղությամբ

Երեկ Կոսովոյում ալբանացի մի տղամարդ կրակ է բացել Գոտովուշկա բնակավայրում Սուրբ Ծնունդը տոնող սերբերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորել է երկու սերբ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Տուժածները միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ 33-ամյա կասկածյալը բերման է ենթարկվել:

Դեպքից հետո Կոսովոյի հարավում բնակվող սերբերը արգելափակել են փողոցները: Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին նույնպես դատապարտել է քաղաքացիների վրա հարձակումը: Նա վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Սերբիայի կառավարությանն առընթեր Կոսովոյի և Մետոխիայի հարցերով գրասենյակի ղեկավար Պետար Պետկովիչը հայտարարել է, որ կատարվածը մահափորձ է խաղաղ բնակիչների դեմ։ Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչն էլ դիմել է միջազգային հանրությանը` պահանջելով շտապ միջոցներ ձեռնարկել Կոսովոյում էսկալացիայի հերթական փուլը կանխելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում