ՄՄարիամ Մխիթարյան

Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքի վերաբերյալ Երևանի հայտարարությանը

Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքի վերաբերյալ Երևանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությանը: Բաքուն անհիմն է համարել Հայաստանի ԱԳՆ հայտարարությունները: «Դրանք միտված են մոլորեցնելու միջազգային գործընկերներին ու արհեստականորեն սրելու իրավիճակը։ Ըստ ամենայնի, հայկական կողմը դեռ շահագրգռված է շարունակել ապօրինի տնտեսական և այլ գործողություններն Ադրբեջանի տարածքում: Կրկին կոչ ենք անում Երևանին զերծ մնալ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններից և դադարեցնել ագրեսիվ քաղաքական ու ռազմական սադրանքները»,- նշված է հայտարարությունում։

Միաժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ ստուգել է զորահավաքային աջակցության բազայի մարտական ​​պատրաստվածությունը, զինտեխնիկան և առաջադրանքներ ներկայացրել՝ կապված պահեստազորայինների հավաքագրման հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում